ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

«Փառատոնը համագործակցությունների, նորանոր նախագծերի ծնունդ է տալու»

«Փառատոնը համագործակցությունների, նորանոր նախագծերի ծնունդ է տալու»
19.05.2014 | 15:27

«Արտֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնի կինոցուցադրությունների մեկնարկը տրված է:

«Նարեկացի» արվեստի միությունում մայիսի 19-21-ը կներկայացվեն ավելի քան 20 ֆիլմ:
Փառատոնի տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ irates.am-ի հետ զրույցում ասաց, որ
ներկայացված են տարբեր ժանրի ֆիլմեր` և խաղարկային, և վավերագրական, և փաստագրական: Թեմաները շատ տարբեր են` Ցեղասպանություն, Արցախյան գոյամարատ, խաղարկային, ավելի թեթև մոտեցում ունեցող ֆիլմեր, երբ ասենք, ներկայցվում է հատված մի մարդու կյանքից:
Փառատոնին մասնակցում են երիտասարդ արվեստագետներ մայրաղաքաղից ու մարզերից: Որակական առումով կա՞ն տարբերություններ` հետաքրքվեցի: «Զուտ տեխնիական պատրատվածության առումով մայրաքաղաքի ռեժիսորների ֆիլմերն ավելի որակյալ են, բայց ոչ ստեղծագործական: Շատ հաջող ֆիլմեր ունենք մարզերից,- ասաց Էրիկ Բարսեղյանը, նշելով, որ փառատոնը համագործակցությունների, նորանոր նախագծերի ծնունդ է տալու:- Երիտասարդները կշփվեն իրար հետ, կլսեն մասնագտների կարծիքները: Մեր նպատակն էլ հենց դա է` ստեղագործող երիտասարդներին հավաքել մեկ տանիքի շուրջ»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1089

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ